Գվարդիոլան հետաքրքրված է Կրոսի ծառայություններով
Սպորտ«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին», հետաքրքրված է «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսի ծառայություններով:
«AS»-ը հաղորդում է, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» սպորտային տնօրեն Չիկ Բեգիրիսթայնին խորհուրդ է տվել գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու քայլեր ձեռնարկել: «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչներն արդեն բանակցել են Կրոսի հետ: Վերջինիս այժմ ակումբի փոփոխության մասին չի մտածում, սակայն անգլիական կողմը մտադիր է շարունակել բանակցությունները:
Ավելի վաղ հայտնի էր, որ ամռանը ֆուտբոլիստներ ձեռք բերելու հարցում Գվարդիոլան խնդիրներ չի ունենա, քանի որ տրանսֆերների համար նրան հատկացնելու են 200 մլն եվրո:
Խոսեպ Գվարդիոլան «Մաչեսթեր Սիթիի» հետ 3-ամյա պայմանագիր է կնքելու, իսկ «Բավարիայում» նրան փոխարինելու է Կարլո Անչելոտին: