Մոուրինյո. Չեմ փնտրում նոր թիմ, ակումբներն են ինձ փնտրում
ՍպորտԵս հարգում եմ յուրաքանչյուր թիմի յուրաքանչյուր մարզիչի աշխատանքը եւ չեմ փնտրում նոր թիմ, ակումբներն են ինձ փնտրում, հայտարարել է պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որն այժմ գործազուրկ է:
«Հաջորդ ակումբիս մասին իսկապես ոչինչ չգիտեմ: Կարող եմ միայն ասել, որ սիրում եմ ֆուտբոլ եւ կվերադառնամ աշխատանքիս նույն կրքով եւ հավակնություններով, ինչպես միշտ: Հստակ է, որ հաջորդ մրցաշրջանում չեմ լինի Միլանի «Ինտերում», որն այժմ ունի Տոհիրի ու Մանչինիի նախագիծը: Ես կողմ եմ նրանց գաղափարներին եւ հույս ունեմ, որ նախագիծը հաջողությամբ կզարգանա»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է football-italia-ն:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերին Մոուրինյոն պաշտոնանկ է արվել Լոնդոնի «Չելսիից»: Ոչ պաշտոնական տվյալներով, պորտուգալացու հաջորդ ակումբը կլինի «Մանչեսթեր Յունայթեդը»: