Մխիթարյանը գերազանցում է Օզիլին, Նեյմարին ու Դի Մարիային (լուսանկար)
ՍպորտԵվրոպայի առաջատար հինգ առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստներից կատարած գոլային փոխանցումներով Եվրոպայում առաջին տեղում Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է: Կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցած 34 խաղում դարձել է 18 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Նշենք, որ մեր հավաքականի ավագը առաջատար է նաև Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկությունում կատարած գոլային փոխանցումների քանակով` 7 արդյունավետ փոխանցում:
