Արտագնա խաղում «Բարսելոնան» հաղթեց «Լաս Պալմասին»
ՍպորտԻսպանիայի առաջնության 25-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվել հետնապահներից էր «Լաս Պալմասին»: «Գրան Կանարիա» մարզադաշտում կայացած խաղն ավատվեց 1:2 հաշվով:
Հանդիպման 6-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Լուիս Սուարեսը, իսկ 4 րոպե անց Ուիլյամ Ժոզեն վերականգնեց հաշվի հավասարությունը: Կատալոնացիներին հաջողվեց նախքան ընդմիջման գնալը կրկին առաջ անցնել հաշվի մեջ. 39-րդ րոպեին «Բարսելոնայի» երկրորդ գոլը խփեց Նեյմարը: Երկրորդ կեսում հաշվի մեջ փոփոխություններ չարձանագրվեցին՝ չնայած թիմերն ունեցած բավականաչափ հնարավորություններ:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 63 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Լաս Պալմասը» մնաց 21 միավորով՝ 18-րդ տեղում:
Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր
«Լաս Պալմաս» - «Բարսելոնա»՝ 1:2
Գոլերը՝ Ժոզե 10' - Սուարես 6', Նեյմար 39'