«Փյունիկ»-ը պարտվել է լիտվական «Ատլանտաս»-ին
ՍպորտԿիպրոսյան ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Փյունիկ»-ն ստուգողական հանդիպում է անցկացրել լիտվական «Ատլանտաս»-ի հետ:Հայկական թիմը պարտվել է 1-4 հաշվով: Երեւանյան թիմի կազմում միակ գոլը հեղինակել է Արմեն Միքայելյանը։
Փետրվարի 21-ին Սարգիս Հովսեփյանի սաները կանցկացնեն հավաքի վերջին ստուգողական հանդիպումը, այունուհետեւ երեկոյան կուղեւորվեն Երեւան։