Դավիդ Յուրչենկոն հետ է մղել Իգնաշեւիչի 11 մետրանոցը
ՍպորտԻսպանայում հավաք անցկացնող Մախաչկալայի «Անժին» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ն փետրվարի 21-ին հանդիպել են ստուգողական խաղում: Բանակայինները հաղթել են 3:0 հաշվով, փոխանցում է «Անժիի»կայքը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն «Անժիի» մեկնարկային կազմում խաղացել է 82-րդ րոպե, իսկ թիմի նորեկ Դավիդ Յուրչենկոն փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը: 70-րդ րոպեին հայկական արմատներ ունեցող 29-ամյա դարպասապահը հետ է մղել ԲԿՄԱ-ի ավագ Սերգեյ Իգնաշեւիչի իրացրած 11 մետրանոց հարվածը: