Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»


Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան է հանձնել բարերար Սերգեյ Սարկիսովին

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում այսօր տեղի է ունեցել պարգևաբաշխություն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան է հանձնել ազգային բարերար Սերգեյ Սարկիսովին (ՌԴ)` բարձր գնահատելով վերջինիս կողմից հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն մատուցած ազգանվեր ծառայությունները:


«Արարողությունն սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Ապա բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը` նշելով, որ եկեղեցական անդաստանն ավելի է պայծառանում շնորհիվ եկեղեցականների ու աշխարհականների համատեղ գործակցության: Անդրադառնալով մեծարյալին` Տեր Վահրամն ասաց, որ տիար Ս. Սարկիսովը` իբրև ազգի և Եկեղեցու նվիրյալ զավակ, ունկնդիր աստվածային հրավերին, մշտապես ազգաշեն իր գործերով զորակցություն է բերել հայոց կյաքին և մասնակցություն ունեցել Հայ Եկեղեցու զորացման աստվածահաճո գործին: 

Ազգային բարերարի հավատավոր նկարագրի և ազգային կյանքի տեսլականի մասին վկայեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ տիար Ռուբեն Վարդանյանը` ներկայացնելով նաև մեծարյալի անցած ուղին ու տարբեր ոլորտներում վերջինիս կողմից իրականացված հայանպաստ ընդարձակ գործունեությունը:
Այնուհետև «Էջ Միածին ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը: 

Հայրապետական կոնդակում, որն ընթերցեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, մասնավորաբար ասված է. «Ճանաչում ենք Ձեզ անձնապես և տեղյակ ենք Ձեր ազգանվեր և եկեղեցաշեն բազմարդյուն վաստակին: Դիվանագիտական գործունեությամբ Դուք կարևոր ջանքեր եք ներդնում ի խնդիր մեր երկրի զորացման ու առաջընթացի, նաև ազնիվ բարերարություններով սատարում հայրենաշեն տարբեր ծրագրերի իրականացմանը` նախանձախնդիր լինելով, որպեսզի առավել բարօր ու բարգավաճ լինի մեր ժողովրդի զավակների կյանքը Հայաստանում և Արցախում:

Գոհունակություն է Հայրապետիս համար, որ եկեղեցասեր ոգով ու սրտաբուխ ընծայաբերումով Դուք կարևոր ներդրում բերեցիք նաև Վրաստանի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգության աստվածահաճո գործին: Փառաբանական աղոթքն է Մեր հոգում, որ Տիրոջ օրհնությամբ և հավատավոր Մեր զավակների օժանդակությամբ բարեզարդվեց պատմական սրբավայրը, որ դարեր շարունակ իր օրհնաբեր հարկի ներքո է միավորում վիրահայ բարեպաշտ մեր ժողովրդին:

…Ի խորոց սրտի աղոթքով Բարձրյալն Աստուծո շնորհներն ու օգնականությունն ենք հայցում Ձեզ և մաղթում, որ Ամենախնամ Տերը պարգևի Ձեզ քաջառողջ արևշատություն և աստվածահաճո գործերի նորանոր հաջողություններ»:

Կոնդակի ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծարյալի կուրծքը զարդարեց Հայ Եկեղեցու պատվո բարձրագույն շքանշանով:

Իր հերթին տիար Սերգեյ Սարկիսովը բարձրագույն պատվի արժանանալու համար շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը: Նա մասնավորապես կարևորեց Հայ Եկեղեցու առաքելությունն աշխարհասփյուռ հայության կյանքում ազգային ինքնության պահպանության գործում:
Վերջում հիշարժան օրվա առիթով իր գնահատանքի ու օրհնության խոսքը մեծարյալին ու ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ ազգային կյանքում իրականացրած օգտաշատ ծառայությունների դիմաց, ընդառաջ  Վրաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի խնդրանքին, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան շնորհվեց հայ ազգի ու Հայ Եկեղեցու նվիրյալ զավակ Ս. Սարկիսովին:

Հայոց Հայրապետը գոհություն հայտնեց Երկնավորին, որ հայ ժողովրդին պարգևում է ազնվահոգի զավակներ, ովքեր իրենց աշխատանքի արդար վաստակից մաս և բաժին են հանում ազգի և Հայ Եկեղեցու շենացման ու պայածառացման օրհնյալ գործին: Խոսելով Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման կարևոր նախաձեռնության մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն մասնավոր իր գնահատանքը հայտնեց տիարք Ռուբեն Վարդանյանին և Սերգեյ Սարկիսովին իրենց նախանձախնդիր ոգու համար:

Պարգևաբաշխությունն ավարտվեց Հայոց Հովվապետի «Պահպանիչ» աղոթքով»,–այս մասին ասվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ:
 

Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում