Մաուրո Գեւգեոզյանը գոլի հեղինակ է դարձել «Ատլետիկո Բուկարամանգա»-ի կազմում
ՍպորտՓետրվարից կոլումբիական «Ատլետիկո Բուկարամանգա»-ի կազմում հանդես եկող ուրուգվայահ Մաուրո Գեւգեոզյանը գոլի հեղինակ է դարձել: Կուլումբիայի առաջնության 5-րդ տուրում «Ատլետիկո Բուկարամանգա»-ն հյուրընկալել է «Ալյանսա Պետրոլերա»-ին: Գեւգեոզյանը խաղին մասնակցել է իր թիմի մեկնարկային կազմում եւ 59-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը: Այնուհետեւ 81-րդ րոպեին նա փոխարինվել է:
Հանդիպման վերջն րոպեին «Ալյանսա Պետրոլերա»-ն հավասարեցրել է խաղի հաշիվը: Խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով:
Հիշեցնենք, որ Գեւգեոզյանը Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու է, «Ատլետիկո Բուկարամանգա» է տեղափոխվել ուրուգվայական «Ֆենիքս»-ից:
Գոլը հետեւյալ հասցեում՝ http://www.winsports.co/