Սիրես, չսիրես որևէ նշանակություն չունի. Լևոն Զուրաբյան
ՔաղաքականՀԱԿ-ն անհանդուրժելի, անընդունելի է համարում հարձակումները լրագրողների նկատմամբ, ինչ հարաբերություններ էլ պատգամավորներն ունենան լրագրողների հետ՝ սիրես, չսիրես, որևէ նշանակություն չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա համոզված է, որ լրագրողը կատարում է իր պարտականությունները, և առավելև պատգամավորները պարտավոր են օգնել լրագրողին իր պարտականությունների կատարման գործում:
Դիտարկմանը, թե որոշ պատգամավորներ գողական են գնում ԱԺ-ում, Զուրաբյանն արձագանքել է. «Դե հիմա ինչ անենք, որ գողերի պառլամենտ է: Դե եթե գողական իշխանություն ունեք, պառլամենտն էլ պետք է գողական լինի: Չեմ կարծում, որ այդտեղ անակնկալ կա որևէ մեկի համար»: Զուրաբյանը շեշտեց, որ ՀԱԿ-ը միշտ էլ համերաշխ է լինելու լրագրողների հետ, որովհետև խոսքի ազատությունը եղել է, կա և լինելու է իրենց դավանած ամենամեծ արժեքներից մեկը, պատրաստ են աջակցել խոսքի ազատության զարգացմանը, այդ իրավունքն ամրապնդելուն:
Լիլիթ Լալայան