Հոկտեմբերի 10-ին սպասվում է խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» հանրահավաքը: Կարո՞ղ է արդյոք հանրահավաքը քաղաքական նոր զարգացումների սկիզբը դառնալ և ի՞նչ կարող է սպասվել հոկտեմբերի 10-ից հետո, Orer.am-ը զրուցեց քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ: Քաղաքագետի խոսքով` եթե եռյակը իշխանափոխության խնդիր է դնում, ապա արդյունքի հասնելու համար, որպես ենթակա երկիր պետք է ստանա «մայր» երկրի թույլտվությունը.«Թե ինչ կլինի հոկտեմբերի 10-ից հետո դա կարող է ցույց տալ հոկտեմբերի 10-ը, սակայն հիմա կարող ենք արձանագրել, որ ենթակա երկրներում իշխանափոխությունը տեղի է ունեմում «մայր» երկրների ղեկավարության ցանկությամբ: Այսինքն` հոկտեմբերի 10-ին, եթե «եռյակը» նպատակ ունի իշխանափոխության գործընթաց մեկնարկել , ապա պետք է ունենա «մայր» երիկրի` Ռուսաստանի դաբրոն: Ունի՞ արդյոք այդ թույլտվությունը թե չէ, ցույց կտա հոկտեմբերի 10-ը: Առանց այդ թույլտվություն կստացվի, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը զուտ հանրահավաք էր, որի նպատակն էր գնահատական տալ կառավարության գործունեությանը: Այլ զարգացումները կախված են դրսի թելադրանքից և նաև հասարակության ակտիվությունից: Հասարակության ակտիվություն այս պահին չեմ տեսնում, դրա համար իշխանափոխության հարցը կապում եմ դրսի թելադրանքի հետ»: