ՀՀԿ-ի և ՀՅԴ- միջև ստորագրվեց քաղաքական համագործակցության համաձայնագիրը
ՔաղաքականՀայաստանի նախագահական նստավայրում Հայաստանի Հանրապետական և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների միջև ստորագրվեց քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրը:
Համաձայնագիրը ՀՀԿ-ի կողմից ստորագրել է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ ՀՅԴ-ից` Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Այժմ Աշոտյանը և Վարդանյանը ճեպազրույց են անցկացնում նախագահական նստավայրում: