Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան


Նախագահի նստավայրում կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր

ՀՀ նախագահի նստավայրում փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության կող մից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Ներկայացնում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից փոխանցված համաձայնագրի տեքստն ամբողջությամբ.

«Երևան, 24 փետրվարի 2016թ.

Քաղաքական համագործակցության համաձայնագիր

I. Ընդհանուր դրույթներ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը՝

- ելնելով Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին մարտահրավերները երկու կուսակցությունների ներուժի մեկտեղմամբ հաղթահարելու հրամայականից,

- նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունն ու ժողովրդավարական կայունությունը` ապահովել երկրի արագընթաց զարգացումը, բարելավել հասարակությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը,

- հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների ընձեռած հնարավորություններն ու հանրային կյանքի սահմանադրականացման հանձնառությունները,

- առաջնորդվելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում ամրագրված մոտեցումներով,

- հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 12-ի ելույթում արծարծված մոտեցումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության՝ Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահերթությունների ընդհանրությունը,

- համատեղ ստանձնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի իրականացման պատասխանատվությունը`

կնքում են քաղաքական համագործակցության սույն համաձայնագիրը՝ հանուն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության:

II. Քաղաքական համագործակցության ռազմավարական ուղղությունները

1. Իրականացնել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով փոփոխված ՀՀ Սահմանադրությունից բխող հրատապ քայլերը.

1.1. Հասարակական-քաղաքական բնագավառում.

1.1.1. Շարունակել բարեփոխել մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող համակարգը՝ ապահովելով մարդու արժանապատվության անխախտելիությունն ու իրավունքի գերակայության սկզբունքի լիարժեք իրացումը:

1.1.2. Ընտրական նոր օրենսգրքով և Հանրաքվեի մասին նոր օրենքով երաշխավորել ազատ, հանրության համար վստահելի ընտրությունների և հանրաքվեների կազմակերպումն ու անցկացումը, անմիջական ժողովրդավարության սահմանադրական նորմերի գործադրումը:

1.1.3. Կուսակցությունների մասին նոր օրենքով նպաստել քաղաքական ուժերի միջև մրցակցության, հանդուրժողականության և համագործակցության մթնոլորտի խորացմանը, բազմակուսակցական համակարգի ամրապնդմանը ու ներքին ժողովրդավարության զարգացմանը, ապահովել կուսակցությունների գործունեության հավասար իրավական հնարավորություններ:

1.1.4. Դատական նոր օրենսգրքով և Սահմանադրական դատարանի մասին նոր օրենքով ամրապնդել անկախ և անաչառ դատական համակարգի գործունեության իրավական երաշխիքները:

1.1.5. Ազգային ժողովի Կանոնակարգ նոր օրենքով ապահովել օրենսդիր մարմնի արդյունավետ գործունեությունը՝ երաշխավորելով ընդդիմության հավասարակշռող-հակակշռող քաղաքական գործառույթը:

1.1.6. Վերանայել Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը և ձևավորել կայուն զարգացում երաշխավորող, պատասխանատու և արդյունավետ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգեր:

1.1.7. Բարձրացնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, հանրային ֆինանսների օգտագործման արդյունավետությունը, հաշվետվողականությունը և պատասխանատվության մակարդակը:

1.1.8. Ապահովել հանրային իշխանության՝ իրավունքով սահմանափակված լինելու սահմանադրական սկզբունքի լիարժեք գործադրումն ու գործառույթ-ինստիտուտ-լիազորություն-պատասխանատվություն շղթայի անխափան գործունեությունը:

1.1.9. Գործադրել շահերի բախման հնարավոր դեպքերը բացահայտելու ու կանխելու, անօրինական գործունեության համար անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու, բիզնեսն ու հանրային իշխանությունը տարանջատելու ամբողջական համակարգ:


1.1.10. Քաղաքացիական հասարակության և ընդդիմության գործուն մասնակցությամբ ձևավորել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ համակարգ: Օրենքով վերանայել բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները, լիազորությունները և պատասխանատվությունը:

1.1.11. Վարել արհեստավարժության և հանրային վստահության չափանիշներին համապատասխանող կադրային քաղաքականություն՝ շարունակաբար լայնորեն ներգրավելով երիտասարդներին պետության կառավարման գործում:

1.1.12. Շարունակել կատարելագործել վարչական մարմինների գործունեությունը, այդ թվում` սահմանված պարտադիր վճարներն ու տուգանքները գանձելու մեխանիզմներին վերաբերող կառուցակարգերն ու ընթացակարգերը՝ անհրաժեշտության դեպքում հավելյալ օրենսդրական կարգավորումների, հատկապես օրենքների միասնական և հետևողական կիրառման միջոցով գործնականում ապահովելով վարչարարության համաչափության, պատշաճ վարչարարության, այդ թվում՝ լսված լինելու սահմանադրական իրավունքները՝ հիմնական իրավունքների սահմանափակմանը վերաբերող սահմանադրական պահանջների, ներառյալ` հիմնական իրավունքների և ազատությունների էության անխախտելիության և որոշակիության սկզբունքի համատեքստում:

1.2. Սոցիալ-տնտեսական բնագավառում`

1.2.1. Տնտեսական քաղաքականության հիմքում դնել սոցիալական շուկայական կողմնորոշումը: Կառուցվածքային բարեփոխումների միջոցով շարունակել տարազանել և բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակության աստիճանը:

1.2.2. Համատեղ ջանքեր ներդնել 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 86-րդ հոդվածով նախատեսված` պետության հիմնական նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ:

1.2.3. Բարձրացնել պետական սեփականության կառավարման և հանրային բարիքների տրամադրման որակն ու արդյունավետությունը, սեփականության իրավունքի և ներդրումների պաշտպանության մակարդակը:

1.2.4. Գործադրել ակտիվ հակամենաշնորհային քաղաքականություն և գործնականում երաշխավորել ազատ ձեռներեցությունը, տնտեսական գործունեությունն ու մրցակցությունը:

1.2.5. Խթանել խնայողությունների ձևավորումը, ներդրումների ներգրավումը, աշխատատեղերի ստեղծումը, իրագործել տարածքների համաչափ ու կայուն զարգացման ծրագրեր, վերանայել հարկային քաղաքականությունը:

1.2.6. Մեծացնել տնտեսության դրամայնացման աստիճանը, գյուղատնտեսությունում, փոքր ու միջին բիզնեսում համակարգային լուծումների միջոցով նվազեցնել թանկ և արտարժույթով արտահայտված վարկերից կախվածությունը, սոցիալական գյուղատնտեսությունից անցում կատարել արդյունաբերական գյուղատնտեսության:

1.2.7. Աշխատանքային պայմանների բարելավման, սոցիալական ապահովության և առողջության պահպանման ոլորտների քաղաքականության հիմքում դնել անձի արժանապատիվ գոյությունը, աղքատության նվազեցումը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, պետական պարտադիր և կամավոր ապահովագրական համակարգերի զուգահեռ գործունեությունը:

1.2.8. Շարունակաբար բարձրացնել կրթական համակարգի որակը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման, ակադեմիական և հետազոտական ազատությունների աստիճանը, զարգացնել հիմնարար և կիրառական գիտությունները, ուժեղացնել աշխատաշուկայի և կրթական համակարգի միջև կապը, որակյալ կրթական ծառայությունների մատուցումը վերածել տարածաշրջանում Հայաստանի տնտեսության մրցակցային առավելության:

1.2.9. Գործնական քայլերով նպաստել պետության կենսագործունեության բոլոր բնագավառներում կանանց դերակատարման բարձրացմանը, կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանմանը:

1.2.10. Շարունակել հետամուտ լինել ազգային մշակութային ժառանգության պահպանմանն ու միջազգայնացմանը, արվեստների զարգացմանը:

2. Ակտիվ ժողովրդագրական քաղաքականության, բազմակենտրոն և համաչափ զարգացման ծրագրերի իրականացմամբ նպաստել ազգաբնակչության թվաքանանակի աճին:

3. Զարգացնել և ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության համակարգերը:

4. Շարունակել քայլեր ձեռնարկել Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման, հայոց պետականության ամրապնդման, հայապահպանման և հայրենադարձության կազմակերպման գործում հայկական սփյուռքի դերի ու մասնակցության խորացման ուղղությամբ:

III. Քաղաքական համագործակցության կազմակերպման կարգը

1. Քաղաքական համագործակցության դաշտը ներառում է պետության կյանքի ներքին և արտաքին բոլոր ոլորտները:

2. Քաղաքական համագործակցության կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, տարաձայնությունները բանակցությունների և քննարկումների միջոցով լուծելու մոտեցումներով` հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության ամբողջական պատասխանատվության գիտակցմամբ:

3. Քաղաքական համագործակցության կողմերը պարտավորվում են՝

3.1. Համագործակցության ուղղություններին համապատասխան իրականացնել հայեցակարգային և ռազմավարական նշանակության նախագծերի քննարկում՝ միասնական դիրքորոշում ձևավորելու նպատակով:

3.2. Համատեղ ջանքեր գործադրել պետական կառավարման արդյունավետության բարձրացման և նրա նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում` կառավարության կառուցվածքին, գործունեության կարգին և կադրային քաղաքականությանը վերաբերող որոշումներ կայացնելիս:

3.3. Համագործակցության կողմերից մեկի առաջարկությամբ` քննարկման առարկա դարձնել Ազգային ժողովի և Կառավարության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց:

3.4. Ապահովել համագործակցության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը իշխանության տարբեր մակարդակներում և օղակներում:

4. Քաղաքական համագործակցության աշխատանքների արդյունավետության, կանոնավոր միջկուսակցական շփումների ապահովման և տեսակետների համադրման նպատակով ձևավորվում է համագործակցության խորհուրդ: Խորհրդի գործունեությունը իրականացվում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են կանոնավոր պարբերականությամբ:

5. Համագործակցության կողմերի տարաձայնությունները լուծվում են խորհրդատվությունների միջոցով: Խորհրդատվությունների արդյունքների վերաբերյալ կողմերի տեսակետները կարող են հրապարակվել և մեկնաբանվել կողմերի փոխհամաձայնությամբ: Անհաղթահարելի տարաձայնությունների առաջացման դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դադարեցնել քաղաքական համագործակցությունը:

 


Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ
Արմեն Աշոտյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ
Աղվան Վարդանյան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»