ՀՖՖ ղեկավարությունը մասնակցելու է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կոնգրեսներին
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը կմեկնեն Ցյուրիխ, որտեղ փետրվարի 25-ին և 26-ին կմասնակցեն ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի արտահերտ կոնգրեսներին:
ՀՖՖ պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, փետրվարի 25-ին ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի մասնակիցներին կհյուրընկալի Ցյուրիխի «Սվիսոտել» հյուրանոցը, իսկ մեկ օր անց՝ ՖԻՖԱ-ի կոնգրեսը տեղի կունենա «Հալենշտադիոն» մարզահամալիրում:
ՖԻՖԱ-ի կոնգրեսի բազմաթիվ օրակարգային հարցերից մեկը կլինի ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները: