Դաշնակցականները կղեկավարեն երեք նախարարություն և երկու մարզ
ՔաղաքականՀայ Հեղափոխական Դաշնակցությունը կստանձնի Հայաստանի երկու մարզերի և երեք նախարարությունների ղեկավարումը: ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
«Կստանձնենք Շիրակի և Արագածոտնի մարզերի, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ Տ արածքային կառավարման և ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունների ղեկավարումը»,- ասաց նա:
Աղվան Վարդանյանի տեղեկացմամբ` Շիրակի մարզպետի պաշտոնը կստանձնի Հովսեփ Սիմոնյանը, Արագածոտնի մարզպետինը` Գագիկ Գյուրզադյանը: «ՀՀ էկոնոմիայի նախարար կդառնա ձեզ քաջածանոթ Արծվիկ Մինասյանը, Տարածքային կառավարման նախարար` Դավիթ Լոքյանը, իսկ Կրթության ու գիտության նախարար` Լևոն Մկրտչյանը»,-հավելեց դաշնակցական պատգամավորը: