«Այրուձի» եւ «Հրազդան» թիմերը կմասնակցեն խոտի հոկեյի միջազգային մրցաշարի
ՍպորտԲելառուսի մայրաքաղաք Մինսկում փետրվարի 26-28-ը կայանալիք Ժմակինի անվան խոտի հոկեյի միջազգային մրցաշարին Հայաստանից կմասնակցեն պատանիների երկու թիմեր:
Ինչպես տեղեկացրեց Հայաստանի խոտի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արման Վարդանյանը, Հայաստանը կներկայացնեն Հրազդան քաղաքի համանուն թիմը և Երևանի «Այրուձի» թիմը: Յուրաքանչյուր թիմում ներգրավված են 14-16 տարեկան 10-ական մասնակից:
«Մրցաշարը բավական հեղինակավոր է: Մեր նպատակը պատաներիներին նման մրցաշարերին մասնակցության փորձի հնարավորություն ընձեռելն է: Թեեւ, կարող եմ ասել, որ մեր թիմը բավական պատրաստված է եւ կարող է մրցակցել այս սպորտաձեւում ավանդույթներ ունեցող երկրների թիմերի հետ: Կարծում եմ, այսօր արդեն կարող ենք հավակնել մրցանակային տեղերի»,- ընդգծեց Ա. Վարդանյանը:
Նշենք նաեւ, որ մրցաշարին մասնակցում են 8 երկրնեի թիմեր: