«Բրագան» առաջինը դուրս եկավ Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ
ՍպորտԵվրոպայի լիգայի ընթացիկ առաջնության 1/16 եզրափակիչ փուլի առաջին պատասխան խաղում պորտուգալական «Բրագան» սեփական հարկի տակ ուժերը չափեց շվեյցարական «Սիոնի» հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թիմերի երկրորդ հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Խաղի առաջին խաղակեսում երկու գոլով շվեյցարացիներին հաշվում առաջ մղեց Գեկասը:
Պորտուգալացիներից նախ 11-մերտրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ժոզուեն, ապա հաշիվը հավասարեցրեց Ստոյիլյկովիչը:
Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր պորտուգալական թիմի հաղթանակով 2:1 հաշվով: Երկու խաղերի արդյունքում հաջորդ փուլ դուրս եկավ «Բրագա»-ն: