Աբովյան քաղաքում տարեց կնոջը լոգարանում խեղդամահ արած երիտասարդները հայտնաբերվել են:
Այսօր՝ սեպտեմբերի 22-ի կեսգիշերին, 70-ամյա Ռաիսա Մարգարյանին սպանելու կասկածանքով Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 40 շենքի մի բնակարանից բերման է ենթարկվել 26-ամյա Վարդան Բաբայանը, իսկ ավելի ուշ՝ Գեղարքունիքի մարզի Դպրաբատ գյուղի 2-րդ փողոցի թիվ 10 տնից հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 23-ամյա Համլետ Հակոբյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ոստիկանությունից:
Նրանք խոստովանական ցուցմունքներ են տվել, որ Ռաիսա Մարգարյանի սպանությունը կատարել են իրենք: Նրանք բութ գործիքով հարվածել էին Ռաիսա Գալստյանի գլխին, խեղդամահ արել լոգարանում եւ տնից հափշտակել գումար եւ այլ իրեր: Ոստիկանությունից հայտնել են, որ գողոնը մասամբ առգրավված է: Վարդան Բաբայանը եւ Համլետ Հակոբյանը ձերբակալված են: