Գերմանիայի խորհրդարանի բոլոր ուժերն էլ կարևորել են Հայոց ցեղասպանության ճանաչումը. Շարմազանով
ՔաղաքականԳերմանիայի Բունդեսթագում «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության կողմից ներկայացվող Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձևի քննարկմանը ներկա է գտնվել նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հետ զրույցում Շարմազանովը նշել է, որ Բունդեսթագի խմբակցություններից և որևէ մեկը չի վիճարկել Հայոց ցեղասպանության փաստը:
«Որևէ մեկը իրականում խնդիր չի առաջացրել, ուղղակի բանաձևը հետ է կանչվել լրամշակման: Գերմանիայի խորհրդարանի բոլոր ուժերն էլ կարևորել են Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման փաստը»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը` համոզմունք հայտնելով, որ մինչև տարեվերջ կունենանք Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
Այսօրվա քննարկման արդյունքում որոշում է կայացվել բանաձևի վերաբերյալ կազմակերպել լրացուցիչ քննարկումներ, իսկ քվեարկությունը հնարավորության դեպքում կազմակերպել մինչև ապրիլի 24-ը: