«Լոկոմոտիվ» - «Ֆեներբախչե» հանդիպման ժամանակ մարզիկները քաղաքական գործիչների պատկերներով մարզահագուստ չեն հագնի
Սպորտ«Մոսկվայում կայանալիք «Լոկոմոտիվ» - «Ֆեներբախչե» հանդիպման ժամանակ, բացառվում է ստամբուլյան ակումբի ֆուտբոլիստների կողմից թուրք քաղաքական գործիչների պատկերներով մարզահագուստի ցուցադրությունը:
Մեր ֆուտբոլիստներն ամեն ինչ շատ լավ են հասկանում, և կարիք չկա նրանց մի քանի անգամ նույն բանն ասելու: Նման բան չի կարող լինել»,- հայտարարել է «Ֆեներբախչե» ակումբի մամուլի ծառայությունը:
Այս մասին փոխանցում է sport.ru կայքը: Այս թիմերի միջև Եվրոպայի լիգայի առաջնության 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին, Երևանի ժամանակով 20:00 -ին «Լոկոմոտիվ» մարզադաշտում:
Այս թիմերի միջև նախորդ հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով՝ հոգուտ թուրքական թիմի: Խաղի ավարտից հետո «Լոկոմոտիվ» ակումբի կիսապաշտպան Դմիտրի Տարասովը ցուցադրել է իր մարզաշապիկը, որի վրա պատկերված է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և շապիկի վրա գրված է եղել «Ամենահարգալից նախագահը»: Որոշ տվյալներով, «Լոկոմոտիվ» -ն իր կիսապաշտպանին նման արարքի համար տուգանել է 300000 եվրոյի չափով: