Արթուր Աբրահամը հետաքրքրված է WBA վարկածով նախկին չեմպիոն Ֆյոդր Չուդինովի հետ մանամարտով
ՍպորտWBO վարկածով 76,2 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հետաքրքրված է WBA վարկածով նախկին չեմպիոն Ֆյոդր Չուդինովի հետ մանամարտով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայազգի բռնցքամարտիկը Tass.ru-ին ասել է, որ Չուդինովը լավ մրցակից է, իրենք դիտարկում են նրա հետ մենամարտելու տարբերակը:
Նշենք, որ Ֆյոդոր Չուդինովը չենպիոնական տիտղոսը կորցրել է վերջին՝ գերմանացի Ֆելիքս Շտուրմի հետ մենամարտում:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը ապրիլի 9-ին Լաս Վեգասում կմենամարտի մեքսիկացի Հիլբերտո Ռամիրեսի հետ: