ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ-ն գրում է, որ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ քանի դեռ այս երկրի անվտանգությունը սպառնալիքի տակ չէ, Ռուսաստանը դուրս չի գալու «Միջին հեռահարության սպառազինության վերահսկման մասին» պայմանագրից: «Ռոսիսկայա Գազետա» թերթին տված հարցազրույցում վերջինս մասնավորաես ասել է.«Ընդհանրապես Ռուսաստանը հավատարիմ է իր միջազգային պարտականություններին , միթե այն ,որ այս երկրի անվտանգությունը հայտնվի սպառնալիքի տակ»: Սույն թվականի հուլիսին ԱՄՆ-ն Մոսկվային մեղադրեց միջին հեռահարության սպառազինության վերահսկման մասին պայմագիրը խափանելու մեջ,բայց Մոսկվան հերքեց այն: Երկու երկրները սեպտեմբերի 11-ին խորհրդակցություններ են վարել այդ մասին, բայց ոչ մի արդյունքի չեն հասել: