Հայ շախմատիստները մեկնարկել են Չինաստանի Համաշխարհային մտավոր խաղերում
ՍպորտՉինաստանի Հուան Ցյան քաղաքում մեկնարկել են Համաշխարհային մտավոր խաղերը, որի շրջանակներում անցկացվում է նաև շախմատի մրցաշարը:
Մրցաշարի շրջանակներում արդեն կայացել են 4 պարտիաներ: Տղամարդկանց մրցաշարին մասնակցող Գաբրիել Սարգսյանը բոլոր 4 պարտիաները ավարտե լ է ոչ ոքի արդյունքով եւ վաստակած 2 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում: Սերգեյ Մովսիսյանը պարտիաներից 1-ն ավարտել է հաղթանակով, 1-ը ոչ ոքի արդյունքով, 2-ը պարտությամբ: Վաստակած 1,5 միավորով այս շախմատիստը 13-րդն է: Կանանց մրցաշարին մասնակցող Լիլիթ Մկրտչյանը կայացած 3 պարտիաներից 2-ն ավարտել է ոչ ոքի արդյունքով, 1-ը պարտությամբ եւ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ մրցաշարն անց է կացվում հետևյալ ձևաչափով` արագ շախմատի մրցաշար (շվեյցարական մրցակարգ , 7 տուր) կայծակնային շախմատի մրցաշար (երկու շրջան, 30 տուր) եւ բասկյան շախմատի մրցաշար (միաժամանակ երկու գույնի խաղաքարերով պարտիաներ, շվեյցարական մրցակարգ, 5 տուր):
Տղամարդկանց եւ կանանց մրցաշարերին մասնակցում են 16-ական շախմատիստ: