Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում Վայքում Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցում Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ Զաքարյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան Ծավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ» «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ» Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»


«Մեզ համար ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է». ՀՀ նախագահի հարցազրույցը իտալական «Corriere della sera»-ին

Իտալական առաջատար «Corriere della sera» օրաթերթը սեպտեմբերի 21-ի համարում հրապարակել է հարցազրույց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հարցազրույցում, որը վերնագրվել է «Ռուսաստանի և Արևմուտքի բախման պարագայում Հայաստանը երրորդ ուղին է մատնացույց անում» (La mia Armenia indica la terza via nello scontro fra Russia e Occidente), անդրադարձ է կատարված Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների համատեքստում Հայաստանի դիրքորոշմանը, մերձավորարևելյան ճգնաժամին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Հայոց ցեղասպանության խնդիրներին:
Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցի տեքստը (թարգմանությունն իտալերենից ոչ պաշտոնական է և կատարվել է Panorama.am-ի կողմից):
«Հայաստանի նախագահ Սարգսյան. Թուրքիայից ակնկալում ենք Ցեղասպանությունն իր անունով կոչել»
«Հայաստանի կենսական շահը», հաշվի առնելով դրա պատմության և աշխարհագրության առանձնահատկությունները, հիմնված է Արևելքի և Արևմուտքի հետ կառուցողական համագործակցության վրա: Ավելին՝ գերտերությունների հակասություններից օգտվելը վտանգավոր է փոքր երկրների համար: Մենք ինտենսիվ ռազմավարական և տնտեսական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, Մոսկվայի հետ միասին հավաքական անվտանգության համակարգի մաս ենք կազմում: Միևնույն ժամանակ շատ լավ հարաբերություններ ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ: Այսպիսով, նրանց միջև հարաբերությունների լարվածության դեպքում մենք ընտրում ենք անկողմնակալությունը: Մենք մեր արտաքին քաղաքականությունը կողմնորոշում ենք դեպի կոնկրետ հարցերի լուծում»,-Վատիկան այցելության կապակցությամբ Հռոմում գտնվող Հայաստանի Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանն ասում է մեր թերթին:
- Կարո՞ղ եք որևէ կոնկրետ հարցի օրինակ բերել: 
-Երբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան Ղրիմի վերաբերյալ բանաձև ընդունեց, Հայաստանը դեմ քվեարկեց: Ոչ թե այն բանի համար, որ Ռուսաստանն էլ էր նույնն արել, ինչպես գուցե ենթադրում եք: Դուք գիտեք, որ Հայաստանը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի գործընթացում` մեծամասամբ հայերով բնակեցված մի տարածք, որն անկախություն է հռչակել Ադրբեջանից: Մեզ համար ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է: Եվ մենք մերժում ենք այն մոտեցումը, որ համընդհանուր ընդունված սկզբունքի գործադրման համար պետք է թույլտվություն հայցել:
-Բայց դա կարող է վտանգել միջազգային հավասարակշռությունը` հիմնված տարածքային ամբողջականության և առկա սահմանների անվտանգության վրա: 
-Գոյություն ունեն արժեքներ, որոնք խմբագրման ենթակա չեն: Հիշում եմ, որ ԽՍՀՄ փլուզման ժամանակ Եվրոպան անվերապահորեն աջակցեց ինքնորոշման իրավունքին: Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան անկախացան այդ նույն գործընթացի ժամանակ: Կնշանակի, որ մենք աջակցում ենք այս իրավունքի իրականացմանը միայն մե՞ծ տարածքային միավորների դեպքում, ինչպիսին էր ԽՍՀՄ-ը, և ավելի փոքր տարածքների դեպքում՝ ո՞չ: Գանք ավելի մոտ՝ Կոսովոյի անկախությունը. ոչ մի տարբերություն Լեռնային Ղարաբաղի հետ:
-Այսինքն, Կոսովոյի և Ղրիմի միջև տարբերություն չկա՞: 
-Ինձ իրավունք չեմ վերապահում դատելու Ղրիմի դեպքը: Բայց ակնհայտ է, որ տեղի է ունեցել ինքնորոշման իրավունքի իրացում: Ամեն դեպքում, մենք չենք տեսնում հակասություն ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի միջև: Երկուսն էլ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հիմնարար սկզբունքներ են:
-Սակայն, Ղրիմն իր իրավունքից օգտվելիս փաստորեն խախտեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը…:
-Վերջին 40 տարիների ընթացքում ՄԱԿ-ի անդամների թիվը գրեթե կրկնապատկվել է: Դա օբյեկտիվ գործընթաց է և զերծ բռնություններից: Հայկական խնդրի դեպքում մենք մերժում ենք բռնությունն ու  խտրականությունը, որ ցուցաբերվում է հազարամյակներ շարունակ իր տարածքում ապրող ժողովրդի դեմ: Եվ պետք է գործադրել բոլոր ջանքերը՝ բռնությունը կանխելու համար: Ի վերջո, ի՞նչ են խնդրում մարդիկ, եթե ոչ՝ ապրել ու բարգավաճել մի տարածքում, որտեղ ապրում են հազարավոր տարիներ: Եթե դա հնարավոր լիներ, ապա անջատվելու պահանջի անհրաժեշտություն չէր լինի:
-Որո՞նք են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հեռանկարները:
-Երկար բանակցությունները հանգեցրին կարևոր արդյունքների` կարգավորման շրջանակ, որը հիմնված է երեք սկզբունքների վրա. ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի մերժում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշում: Սակայն վերջին իրադարձությունների լույսի ներքո խնդրի լուծումը մեզ դեռ հեռու է թվում:
-Նկատի ունե՞ք Twitter-ով Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից պատերազմ սկսելու սպառնալիքը:
-Այո, բայց ոչ միայն: Ադրբեջանը, պարբերաբար խախտելով հրադադարն, ավելին է անում, քան Twetter-ն է:
 -Ի՞նչ դեր ունի Թուրքիան:
-Ոչ դրական: Անկարան պաշտպանում, աջակցում և հանդես է գալիս Ադրբեջանի դիրքերից:
- Ի լրումն կա նաև Հայոց ցեղասպանության հարցը, որի 100-ամյակը կոգեկոչվի 2015-ին, և որը Թուրքիան շարունակում է մերժել: Երբևիցե կփոխի՞ իր այդ դիրքորոշումը:
-Ես լավատես եմ այն հարցում, որ թուրքական կառավարությունը մի օր կառերեսվի իր պատմության հետ և կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Որովհետև տարեցտարի Թուրքիայի քաղաքացիական հասարակությունում աճում է այն մարդկանց թիվը, ովքեր տեղյակ են այդ հանցագործության մասին և տեղյակ են, որ տեղի ունեցածում հայերն իրենց չեն մեղադրում: Ցեղասպանության համար մենք մեղադրում ենք նրանց, ովքեր Թուրքիայում կառավարում էին 1915 թվականին, ինչի համար պատասխանատվությունը ճանաչվել է թուրքական դատարանի կողմից: Համենայնդեպս, 100-ամյակի հիշատակման արարողությանը մասնակցելու համար ես նախագահ Էրդողանին հրավիրել եմ, բայց կասկածում եմ, որ նա կգա:
-Ի՞նչ դեր կարող է Հայաստանն ունենալ Մեծ Մերձավոր Արևելքի ճգնաժամում, մասնավորապես` Իսլամական պետության /ISIS/ դեմ պայքարում:
-Մեծ Մերձավոր Արևելքում վերջին իրադարձություններն անհանգստացնում են միջազգային հանրությանը՝մասնավորապես մեզ: Իրաքում և Սիրիայում կային մեծ և կենսունակ հայկական համայնքներ, որոնք լինելով քրիստոնյա՝ երկար տարիներ այդտեղ ներդաշնակ ապրել են մուսուլմանների հետ: Այժմ այդ տարածաշրջանում մենք ականատես ենք դառնում քրիստոնեական մշակութային ժառանգության աստիճանական ոչնչացմանը: Հայկական եկեղեցիների և հուշարձանների ավերման մասին նորությունները բացում են մեր վերքը: Մենք փոքր երկիր ենք, սակայն տարածաշրջանի կայունացմանն ուղղված մեծ կոալիցիաների ջանքերը Հայաստանի կառավարության կողմից միշտ դրական են ընդունվել:  Բացի այդ, հայկական համայնքների առկայությունն այդ տարածքներում մեզ ավելի զգայուն է դարձնում: Իրաքից և Աֆղանստանից հետո հոկտեմբերի վերջին նախատեսված է հայկական խաղաղապահ զորախմբի տեղակայում Լիբանանում` ՄԱԿ խաղաղապահ առաքելության կազմում, իտալական հրամանատարության ներքո»:
Նշենք, որ «Corriere della sera»-ին նախագահ Սարգսյանի հարցազրույցի տեքստը տեղադրված է իտալալեզու բազմաթիվ կայքերում: Տեքստին իտալերենով ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով:

Աղբյուր` Panorama.am

Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԵթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. ՊեսկովԱդրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱսում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnhՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազարԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանԵրկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԱպրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունիսի). Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Փաստ»Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է