ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանին
ՔաղաքականԺնևում փետրվարի 29-ին մեկնարկելիք ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ժնև: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։