Վենգեր. Գոլերի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք
Սպորտ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ իրեն անհանգստացնում է թիմի ցածր արդյունավետությունը:
-Ցանկանում եմ գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու ենք վերջին շրջանում քիչ գոլեր խփում: Այժմ հենց այդ մասին եմ մտածում: Գոլերի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, պետք է լուծենք այդ խնդիրը: Անհատապես ֆուտբոլիստների հետ կապված խնդիրներ չկան. վերջին հանդիպումներին բոլորը պայքարել են, գոլային պահեր են ստեղծել, բայց ոչինչ չի ստացվել: Այժմ վերլուծություններ ենք անում, կփորձենք լուծում գտնել,-Վենգերի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է փետրվարի 28-ին: