Վալերի Կարպին. «Բանանցի» դեմ խաղի արդյունքը քիչ էր հետաքրքրում
ՍպորտԵրեւանում հավաք անցկացնող Արմավիրի «Տորպեդոյի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը մեկնաբանել է ստուգողական խաղում «Բանանցից» կրած պարտությունը:
«Բանանցի» դեմ ընկերական խաղի արդյունքը քիչ էր հետաքրքրում: Կային լավ պահեր, հատկապես՝ խաղի սկզբնամասում, երբ թիմն ուժ ուներ: Դեռ աշխատելու տեղ ունենք: «Բանանցի» դեմ խաղն օգտակար էր տակտիկական ու ֆիզիկական նկատառումներով: Մենք պատրաստվում ենք «Տոմի» դեմ մարտի 12-ին կայանալիք խաղին:
Մարտի 1-ին մեր թիմը կժամանի Արմավիր եւ կհանգրվանի քաղաքում: Հաջորդ օրը մենք առաջին մարզումը կանցկացնենք տնային ստադիոնում»,- Կարպինի խոսքը մեջբերում է ռուսական ակումբի կայքը: