Ջաննի Ինֆանտինոն պաշտոնավարումը սկսել համաշխարհային ֆուտբոլի նախկին աստղերի հետ հանդիպմամբ
ՍպորտՑյուրիխի մարզադաշտերից մեկում ՖԻՖԱ-ի նորընտիր նախագահ Ջաննի Ինֆանտինոն կազմակերպել է հանդիպում համաշխարհային ֆուտբոլի նախկին աստղերի հետ:
Ինֆանտինոն ավելի վաղ խոստացել էր պաշտոնավարումը սկսել հենց նման հանդիպում կազմակերպելով:
Հանդիպման բազմաթիվ մասնակիցների թվում են եղել Լուիշ Ֆիգոն, Ռոբեր Պիրեսը, Շտեֆան Շապյուիզան, Դեմետրիո Ալբերտինին, Զվոնիմիր Բոբանը, Ֆաբիո Կաննավարոն, Դեկոն, Ֆերնանդո Իերոն, Պաոլո Մալդինին, Կլարենս Զեեդորֆը, Անդրեյ Շևչենկոն, Ջանլուկա Զամբրոտտան և այլոք: Կանանց ֆուտբոլից ներկայացված են եղել Ջուլիա Սիմիչը և Քելի Սմիթը: