Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԳԱԱ պատվիրակությանը
ՔաղաքականԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտաշես Ջավադյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագա հի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախի համապատասխան կառույցների հետ փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է այդ համագործակցության ընդլայնման ու խորացման, փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա մեծապես կնպաստի Արցախում փորձաքննության ինստիտուտի կայացմանն ու զարգացմանը: