Թուրքական «Գալաթասարայը» զրկվել է եվրագավաթային մրցաշարերին մասնակցելու իրավունքից
ՍպորտԹուրքական «Գալաթասարայ»-ը Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միության (ՈւԵՖԱ) որոշմամբ երկու մրցաշրջան զրկվել է եվրագավաթային մրցաշարերի մասնակցելու իրավունքից:
Lenta.ru-ի տեղեկացմամբ, ՈՒԵՖԱ-ն նման որոշում է կայացրել, քանի որ Ստամբուլի ակումբը խախտել է ՈւԵՖԱ-ի ֆինանսական՝ fair play-ի (արդար խաղ) կանոնները:
Փետրվարի 25-ին Հռոմում Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Գալաթասարայ» -ը 1:3 հաշվով պարտվել է իտալական «Լացիո»-ին եւ ավարտել է մրցապայքարը ներկա մրցաշրջանում:
Թուրքիայի առաջնությունում «Գալաթասարայը» 23 տուրից հետո 37 միավորով 5-րդ տեղում է, ինչը հնարավորություն չի տալիս Եվրագավաթի ուղեգիր նվաճել: