«Ալաշկերտ»-ը հաղթեց «Գանձասար-Կապան»-ին, «Բանանց»-ը՝ «Փյունիկ»-ին
ՍպորտՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում առաջատար «Ալաշկերտ»-ը 3-0 հաշվով հաղթեց «Գանձասար-Կապան»-ին:
Հանդիպման հաշիվը բացել է Միհրան Մանասյանը, ապա երկու գոլի հեղինակ է դարձել Էբեր Արաուժոն: Թիմը 35 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային ա ղյուսակը: «Գանձասար-Կապան»-ը 22 միավորով 5-րդն է:
Առաջնության մյուս՝ «Փյունիկ» - «Բանանց» հանդիպումն ավարտվեց «Բանանց»-ի հաղթանակով: Ընդ որում՝ հանդիպման հաշիվը խաղի 6-րդ րոպեին բացել է «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Ղուկաս Պողոսյանը: Սակայն առաջին խաղակեսի ավարտին Լաերսիոն հավասարեցրել է խաղի հաշիվը, ապա երկրորդ խաղակեսում՝ 69-րդ րոպեին Զավեն Բադոյանը խփել է հաղթական գնդակը: Արդյունքում՝ 30 միավորով մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում գտնվող «Փյունիկ»-ը պարտվեց 17 միավորով 6-րդ հորիզոնականում գտնվող «Բանանց»-ին: