Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»


ՀՀ արտգործնախարարը դիվանագետի օրվա խորհրդի մասին ելույթ է ունեցել ԵՊՀ-ում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դիվանագետի օրվա խորհրդի վերաբերյալ ելույթ է ունեցել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստի ժամանակ: Այս մասին տեղեկանում ենքՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Նախարարի ելույթում ասվում է.

«Ժամանակակից աշխարհում դիվանագիտական ծառայության համակարգ ունենալը յուրաքանչյուր պետության համար անհրաժեշտություն է: Աշխարհի քաղաքական քարտեզի վրա ցանկացած պետության առաջացումը նշանակում է հայտնվել արդեն իսկ գոյություն ունեցող նմանատիպ սուբյեկտների միջավայրում՝ իրեն բնորոշ հաղորդակցության կանոններով: Դիվանագիտական ծառայությունը հենց այն կառույցն է, որը կոչված է համագործակցության եզրեր փնտրելով, կամուրջներ կառուցելով՝ դյուրացնելու արտաքին աշխարհի հետ պետության հաղորդակցությունը: Դիվանագիտությունը տարբեր երկրների միջև հարաբերությունների զարգացման ամենահիմնական ճանապարհն է և կմնա այդպիսին, քանի դեռ կլինեն պետություններն ու ազգերը։

Գլոբալացվող աշխարհում, երբ ներքինի և արտաքինի սահմանները դարձել են թափանցիկ և խաչվող, պետության արտաքին քաղաքական քայլերը հաճախ ուղղակի ազդեցություն են ունենում հասարակության առաջնային կարիքների ապահովման արդյունավետության վրա: Հետևաբար, իրատեսական դիվանագիտական կուրսի որդեգրումը պահանջ է, որը ցանկացած հասարակություն ներկայացնում է իր կառավարությանը, միևնույն ժամանակ չափորոշիչ, որով յուրաքանչյուր հասարակություն գնահատում է իր երկրի արտաքին քաղաքականությունը:

Այս տեսական ճշմարտություններից ելնելով՝ Հայաստանի անկախացումն իր հետ բերեց արտաքին քաղաքական գերատեսչություն ունենալու հրամայական:

Դեռևս կայացման ուղի անցնող կառույցից պահանջները հենց սկզբից մեծ էին, իսկ առկա խնդիրները՝ շատ։ Անգամ տարիների հեռավորությունից հաճախ թվում է, թե բազմաթիվ ուղղություններով շոշափելի արդյունքներ գրանցելու համար տասնամյակներն էլ բավարար չեն:

Հեռու եմ այն մտքից, որ մենք՝ դիվանագետներս ենք, որ պետք է գնահատական տանք սեփական գործունեությանը: Այնուամենայնիվ, կան իրողություններ, որոնց մասին հենց դիվանագետները կարող են հանրությանը ներկայացնել, այսպես ասած, առաջին ձեռքից: Կցանկանայի առանձնացնել, մասնավորապես, հետևյալը.

նախ և առաջ, անկախության քսանհինգ տարիների ընթացքում մեր պետության զարգացման հետ զուգահեռ որակական փոփոխություն է կրել մեր արտաքին քաղաքականության օրակարգը: Արտաքին կապերի հաստատմանը միտված նախաձեռնությունները վերածվել են Հայաստանի կողմից միջազգային ամենատարբեր ձևաչափերում ակտիվ մասնակցի դերակատարությանը, աշխարհաքաղաքական կամ այս կողմը, կամ այն կողմը լրացնելու իրավիճակներին փոխարինելու են եկել բոլոր հիմնական դերակատարների հետ համապատասխան օրակարգ ունենալը և այն առավել խորացնելու պատրաստակամությունը, օգնության ծրագրերին փոխարինելու են եկել զարգացմանը միտված փոխշահավետ համագործակցության նախագծերը:

Երկրորդ, չնայած միջազգային և տարածաշրջանային բազմաթիվ ճգնաժամերի առկայությանը՝ մեզ հաջողվել է տարածաշրջանը, համենայն դեպս մեր մասով զերծ պահել աշխարհաքաղաքական ուղղակի բախման թատերաբեմի վերածվելուց, էական ցնցումներից: Եվ սրան մենք հասել ենք ոչ թե մեզ դուրս պահելով տեղի ունեցող գործընթացներից, այլ ճիշտ հակառակը՝ միջազգային ներգրավվածության աստիճանական խորացման միջոցով:

Երրորդ, Հայաստանի առանձնահատկությունները, ունեցած հնարավորությունները արտաքին ասպարեզում մեր ուղեգծի իրականացման համար սահմանափակումների պատճառ չեն հանդիսացել, այլ պայմանավորել են արտաքին քաղաքականության բավական լայն օրակարգը. լինի դա արտաքին անվտանգության ամրապնդման բաղադրիչ, կայուն զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովում, թե ներքին բարեփոխումներ։ Այս ամենը հանդիսանում է մեր արտաքին քաղաքական օրակարգի մաս: Սրան գումարվում է նաև այն, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական գրավչությունը մեծացնում է տարբեր ուժային կ ենտրոնների կողմից մեր նկատմամբ հետաքրքրվածությունը: Ահա բազմաթիվ անհայտներով այս հավասարման պայմաններում հաճախ դժվար է լինում գտնել արդյունավետ լուծումը, ստանալ դրանց բոլորի պատասխանները: Կարծում եմ, սակայն, մեզ հաջողվել է գտնել առողջ բանաձև, որը թույլ է տվել մեր ազգային շահերի տեսակետից գոնե ամենաէական անհայտների պատասխանները բացահայտել:

Եվ վերջապես չորրորդ, հարյուրամյակների ընթացքում անկախ պետականության բացակայության պայմաններում, բնականաբար, հայ քաղաքական մտքում չէին կարող խորը արմատներ ունենալ արտաքին քաղաքական հարցերում ռացիոնալ վերլուծություններն ու կողմնորոշումները: Այդ պայմաններում հաճախ փոխարինելու էին գալիս պատմական փորձի վրա հիմնված, գեղարվեստական գրականության կողմից մատուցված կամ այլ պետությունների օրինակներով պայմանավորված դիրքորոշումները, ընդ որում թե´ քաղաքական-մտավորական շրջանակներում և թե´ հասարակական լայն զանգվածների մոտ: Սա եղել է և շարունակում է մնալ որոշակի առումով մարտահրավեր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման առջև: Ակնհայտ է, որ արտաքին քաղաքականության ոլորտում հաջողված պետությունները կարողացել են ուրույն ճիշտ ճանապարհ գտնել՝ իրենց ազգային և պետական շահերից բխող նպատակների առաջ մղման համար: Մեր անկախության տարիների ընթացքում հաջողվել է բանավեճի առարկա դարձնել բազմազան տեսակետներ: Իսկ ճշմարտությունն, ինչպես հայտնի է, վերջին հաշվով ծնվում է հենց բանավեճերի արդյունքում:

Հայկական դիվանագիտության առջև ծառացած մարտահրավերները ոչ պակաս հրատապ են այսօր: Պաշտպանել պետության և ՀՀ քաղաքացիների շահերը, երկկողմ և բազմակողմ տարբեր հարթակներում չեզոքացնել մեր դեմ ուղղված, տարաբնույթ ռեսուրսներով սնվող նախաձեռնությունները, աջակցել ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին, այսպես ասած, «թեժ կետերում»։ Անհրաժեշտ է ոչ թե սպասել, թե այս կամ այն գործընկեր պետությունը կամ միջազգային կազմակերպությունը ինչ կարող է առաջարկել մեզ, այլ հանդես գալ դրական օրակարգ ձևավորելուն միտված սեփական նախաձեռնություններով: Այս ամենը պայմանավորում է դիվանագիտության նշանակությունը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային տեսանկյուններից:

Հենց այս իրողություններն են, որ պետք է հաշվի առնել մարտի 2-ի խորհուրդը հասկանալու համար: Հենց այս իրողություններն են, որ պետք է հաշվի առնել հասարակության համար դիվանագետի աշխատանքը գնահատելու փորձեր կատարելիս:

Ցանկանում եմ շեշտել նաև, որ Դիվանագետի օրը պետք է լինի նաև առիթ մեզ համար՝ վերաիմաստավորելու և խոսելու այն արժեքների մասին, որոնք կապված են այս մասնագիտության հետ: «Դիվանագիտություն» ասելով՝ երբեմն երևակայում են դիմացինին մոլորության մեջ գցելու, ճշմարտությունը թաքցնելու, ժողովրդական լեզվով ասած՝ խորամանկության արվեստ: Իրականությունը, սակայն, այն է, որ դիվանագիտությունը հասարակական հարաբերություններում խորհրդանշում է այնպիսի արժեքներ, ինչպիսիք են լսելու և դիմացինի տեսակետը հասկանալու ունակությունը, «զրոյական գումարով խաղ» իրավիճակները «հաղթանակ-հաղթանակ» իրավիճակների վերածելը, ընդհանուր շահը գտնելուն միտված լինելը, անգամ ամենադժվարին պայմաններում Հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը։ Նույնիսկ դիվանագետներին քննադատող անձինք են ճգնաժամային իրավիճակներում կոչ անում հարցերը կարգավորել դիվանագիտական ճանապարհով:

Դիվանագիտության բացթողումներն անմիջապես հանրային լայն քննարկման առարկա են դառնում։ Դիվանագիտական հաջողություններին բազմաթիվ տերեր են հայտնվում կամ հազար ու մի բացատրություն է տրվում, թե՝ ինչ-ինչ հանգամանքների բերմամբ դրանք ինքնաբերաբար են տեղի ունեցել։

Դիվանագետներն իրենց ծառայությունն իրականացնելիս չեն ակնկալում, որ հանրությունը ծափահարելու է կատարած աշխատանքի համար: Մասնագիտական առանաձնահատկություններից ելնելով՝ դիվանագետների գործունեության ոչ ամեն ինչ է հայտնի դառնում հանրությանը։ Կատարվում է մեծ ծավալի աշխատանք, որի միայն վերջնական արդյունքն է հայտնի դառնում։ Յուրաքանչյուր դիվանագետ պետք է հետևողականորեն, բայց համեստորեն իրականացնի իր պարտականությունները, և չպետք է հետաքրքրեն դափնիները։ Դիվանագետի ձեռքբերումները Հայրենիքի համար են, և մեզ համար դա է կարևոր։

Մենք քաջ գիտակցում ենք մեր վրա դրված մեծ պատասխանատվությունը, մենք ուշադիր հետևում ենք մեր գործունեությանը տրված տարբեր գնահատականներին և երբևէ չենք անտեսում քննադատությունը՝ քաջ գիտակցելով, որ մի պետությունում, որտեղ դիվանագիտություն և անվտանգություն եզրույթներն այդքան մոտ և հատվող են, հնարավոր չէ խուսափել դրանցից:

Այս տարիների ընթացքում մեր գործունեության մի կարևոր մասն ուղղված է եղել մեր աշխատանքն առավել արդյունավետ դարձնելուն, դիվանագիտական կադրերի պատրաստման և վերապատրաստման նոր նախաձեռնությունների միջոցով համակարգի ընդհանուր պատրաստվածության մակարդակը էականորեն բարձրացնելուն:

Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում մեր հասարակության մեջ դիվանագիտության կարևորության արմատավորման հետ մեկտեղ մարտի 2-ը կդառնա մի օր, որը կնշեն ոչ միայն դիվանագետները, այլև՝ բոլորը, ում համար թանկ են պետություն, պետականություն, խաղաղություն և համագործակցություն հասկացությունները: 

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան