Նախորդ նստաշրջանում ամենաակտիվ պատգամավորը, ներկայում նախարար է
ՔաղաքականՆախորդ նստաշրջանում ամենաակտիվ պատգամավորը`Արծվիկ Մինասյանը, ով ներկայում ՀՀ էկոնոմիկայի նախարարն է շնորհավորեց ու հաջողություն մաղթեց ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին, ով «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի արդյունքներով ամենաակտիվ պատգամավորն է 5-րդ գումարման 8-րդ նստաշրջանում: «Հուսով եմ այդ տեպը կշարունակեք ու օրինակ կծառայեք մեր մյուս գործընկներների համար»,-ավելացրեց նախարարը:
Նա նաև նշեց, որ պատրաստ է քննարկել պատգամանավորական բոլոր առաջարկները: «Այնպես է ստացվել, որ սա իմ վերջին խոսքն է այս գումարման «ԱԺ մոնիտոնգ»-ի վերաբերյալ: Ես ուզում եմ հաջողություն մաղթել իմ գործընկերներին, մենք կաշխատենք տարբեր կարգավիճակներում, բայց նույն ոգևորությամբ, ջանասիրությամբ: Ես պատրաստ եմ ցանկացած առաջարկ, որը գալիս է պատգամավորական աթոռից, կարգավիճակից, քննարկելի դարձնել»,- Արմենպրեսի փոխանցմամբ` ասաց Մինասյանը:
Նա նկատեց, որ խորհրդարանական կյանքն ավելի ազատ է, հանգիստ, քան նախարարական կյանքը, բայց կարևորեց, որ յուրաքանչյուր պատգամավոր իր առաջարկները մինչև վերջ տանի: «Կարևոր է, որ առաջիկա սահմանադրական բարեփոխումներից բխող նոր կանոնակարգումները այս հարցին լուծում տան: Որպես իշխանական համագործակցություն ներկայացնող անձ` կարող եմ ասել, որ մեծ աշխատանք ունենք այս հարթությունում ավելի ճիշտ կանոնակարգումներ իրականացնելու առումով»,-նշեց Արծվիկ Մինասյանը: