Լևոն Մկրտչյանը հավատում է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հաջողությանը
ՔաղաքականՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը հավատում է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հաջողությանը: Նա նկատում է, որ ցանկացած քաղաքական գործընթացից հետո Հայաստանում որոշակի արդյունք արձանագրվել է:
«Չեմ կարծում, թե պետք է խոսել բացարձակ հաջողության կամ անհաջողության մասին: Ցանկացած կոալիցիա քաղաքական շարժում է, ցանկացած կոալիցիա իր հիմքում ունի համագործակցություն և քաղաքական կոնկրետ խնդիրներ: Այժմ այդ խնդիրների մի զգալի մասը կհաջողվի լուծել, այն, ինչ չի հաջողվի, պետք է թողնել շարունակության վրա»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մկրտչյանը՝ ավելացնելով, որ այդ տեսանկյունից ցանկա ցած քաղաքական գործընթացից հետո Հայաստանում որոշակի արդյունք արձանագրվել է:
ՀՀԿ-ՀՅԴ միջև ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագրի արդյունքում նախարարական երեք և մարզպետի երկու պորտֆել տրամադրվել է ՀՅԴ-ին: