Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ, հայտնել է ԳՖՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Նրա խոսքով՝ կանցլերը ողջունել է վերջերս Կիևի և Ուկրաինայի արևելքի ռուսամետ ուժերի միջև հրադադարի որոշումը, ինչպես նաև Ուկրաինայի խորհրդարանի կողմից Ուկրաինայի առանձին շրջաններին հատուկ կարգավիճակ շնորհելու մասին օրենքի ընդունումը: Մերկելը բարձր է գնահատել նաև համաներման մասին օրենքի ընդունումը, որպես սեպտեմբերի 5-ին Մինսկում ձեռք բերված կարևորագույն համաձայնություններից մեկի կատարում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի գերագույն ռադան 227 կողմ ձայնով (450-ից) ընդունել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի մի շարք շրջանների հատուկ կարգավիճակ շնորհելու մասին օրենքը, որ ներկայացրել էր նախագահ Պորոշենկոն