Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները Հայաստան կժամանեն մարտի 14-17-ը
ՔաղաքականԸնտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկման նպատակով մարտի կեսերին Հայաստան կժամանեն միջազգային փորձագետները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Ընտրական նոր օրենսգրքի նախագծի նախնական քննարկման համար մարտի 14-17-ը Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները»,-նշեց նախարարը: