«Բարսելոնայի» փոխնախագահ. Մեզ սպասվում է հագեցած տրանսֆերային ամառ
Սպորտ«Բարսելոնայի» տնտեսական հարցերով փոխնախագահ Սուսանա Մոնյեն պատմել է կատալոնական ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին:
«Մեզ սպասվում է հագեցած տրանսֆերային ամառ: Սակայն մենք երբեք չենք մեկնաբանում այս կամ այն ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը: Չենք հրապարակում այն ամենը, ինչի շուրջ աշխատում ենք մրցաշրջանի ընթացքում»,- փոխնախագահի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Սուսանա Մոնյեն նաեւ առանց մեկնաբանության է թողել «Բարսելոնայի»՝ ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Մարկինյոսի նկատմամբ հետաքրքրության մասին հարցը: