Զիդան. «Ռեալի» մարզիչի աշխատանքը ծերացնում է
ՍպորտՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է, որ նրա աշխատանքը բավական սթրեսային է:
«Այո, այս աշխատանքը մի քիչ ծերացնում է, բայց ես շատ գոհ եմ, թե ինչով եմ զբաղվում: Սթրես կա, սակայն այնքան էլ շատ չէ: Երբ քեզ առաջարկում են լինել «Ռեալի» մարզիչը, դու գիտես, թե ինչ պետք է սպասել: Այստեղ կարեւոր է լինել վստահ սեփական ուժերին: Մենք ցանկանում ենք, որ երկրպագուներն աջակցեն մեզ, նրանց սերն անհրաժեշտ է մեզ»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Պրիմերայի 27-րդ տուրից հետո Արքայական ակումբը 12 միավոր զիջում է առաջատար «Բարսելոնային»: «Ռեալը» պատրաստվում է Վիգոյի «Սելտայի» դեմ Պրիմերայի 28-րդ տուրի խաղին, որը կկայանա մարտի 5-ին Մարդիում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 19:00-ին: