Իվանովիչ. Եթե Աբրամովիչը կարողանար, մրցաշրջանի կեսից կփոխեր Չելսիի բոլոր խաղացողներին
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը կարծիք է հայտնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկության մասին:
«Մոուրինյոն չէր փոխել: Նա նույնկերպ թիմին պատրաստում էր խաղերին: Ֆուտբոլիստերի հետ շփվելու նրա ոճը նախկինի պես էր մնացել: Դա նույն Մոուրինյոն էր:
Խնդիրը նրանում է, որ խաղադաշտ են դուրս գալիս ֆուտբոլիստները, այլ ոչ թե մարզիչը: Հարկավոր է մրցակցից ուժեղ լինել, իսկ մրցաշրջան սկզբում դա մեզ չէր հաջողվում:
Կարծում եմ` նման իրավճակում խաղացողներն ավելի մեծ պատասխանատվություն պիտի կրեն, քան մարզիչը: Իհարկե, բարդ է մրցաշրաջնի կեսից 25 ֆուտբոլիստ փոխել, սակայն եթե Աբրամովիչը կարողանար դա անել, նա մեզ բոլորից կհեռացներ թիմից: Դժվար է ասել, թե միայն մեկ մարդ էր մեղավոր:
Երբ մենք 6-7 խաղ շարունակ չհաղթեցինք, մյուս թիմերը հասկացան, որ մենք նախորդ մրցաշրջանի պես ուժեղ չենք: Նրան չէին վախենում մեզնից և կարողացան օգտագործել դա: Դրանում էր մեր խնդիրը, ֆուտբոլիստների խնդիրը,- Իվանովիչի խոսքերն է մեջբերում «Daily Mail»-ը: