Ռեալին հետաքրքրել է Տոտենհեմի կիսապաշտպանը
ՍպորտԼոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին հետաքրքրել է Մադրիդի «Ռեալին»,- տեղեկացնում է «Don Balon»-ը:
«Արքայական ակումբը» պատրաստվում է ամռանը ձեռք բերել 19-ամյա անգլիացու տրանսֆերը, ում համար այս մրցաշրջանն առաջինն է Պրեմիեր լիգայում: Ավելի վաղ կիսապաշտպանը հանդես էր գալիս «ՄԿ Դոնսում»:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 39 խաղում Ալին խփել է 7 գոլ ու կատարել 7 արդյունավետ փոխանցում: