Մխիթարյանն ու Կոստան փոխանակվել են խաղաշապիկներով
ՍպորտԳերմանիայի առաջնության 25-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկում» 0:0 հաշվով է ավարտել Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպումը:
Խաղից հետո տանտերերի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխանակվել է խաղաշապիկով մրցակցի բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Կոստայի հետ, ում հետ ժամանակին հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորի» կազմում: