Մանչեսթեր Յունայթեդը հետաքրքրված է թուրք ֆուտբոլիստի ծառայություններով
ՍպորտԼևերկուզենի «Բայերի» պաշտպան Էմեր Տոպրակը կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Ըստ գերմանական «Kicker» պարբերականի տեղեկության, թուրք ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Նշվում է, որ եվրագավաթների ուղեգիր չնվաճելու դեպքում «Բայերը» կվաճառի 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը:
Գերմանական ակումբի հետ Տոպրակի պայմանագրի ժամկետը սպառվում է 2018 թվականի ամռանը: