Յուվենտուսը կրկնել է ռեկորդը
ՍպորտԻտալական Ա սերիայի 28-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է «Ատալանտային»:
Ա սերիայի շրջանակներում 9 անընդմեջ խաղերում Իտալիայի գործող չեմպիոնները կարողացան անառիկ պահել սեփական դարպասը, որը ռեկորդային է Իտալիայի առաջնությունում: Նախկինում նման արդյունք «Յուվենտուսը» գրանցել էր, մեկ անգամ էլ 9 անընդմեջ խաղում գնդակ բաց չթողնել հաջողվել էր «Միլանին»:
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը սեփական դարպասը գոլ չի ընդունել արդեն 843 րոպե եւ մոտ է կրնելու թիմի նախկին դարպասապահ Դինո Ջոֆֆի ռեկորդը, ով 1972/73 մրցաշրջանում գոլ չի ընդունել սեփական դարպասը 903 րոպե:
Ա սերիայի 28-րդ տուրից հետո «Յուվենտուսը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 64 միավորով: Ալեգրիի թիմը խփել է 50 գոլ՝ բաց թողնելով 15-ը: