ՀՀ ԱԳ և պաշտպանության նախարարները կմասնակցեն ՆԱՏՕ-ի «Հայաստան + 28» նիստին
ՔաղաքականՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մարտի 9-ին կայանալիք «Հայաստան + 28» ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելեն Բրյուսել։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, խորհրդի նիստին կնախորդի նախարարներ Նալբանդյանի և Օհանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ։