Euro-2016-ի ընթացքում մարզիչները կկարողանան ավելացված ժամանակում կատարել չորրորդ փոխարինումը
ՍպորտՖԻՖԱ-ի միջազգային կոմիտեն կթույլատրի մարզիչներին խաղի ընթացքում կատարել չորրորդ փոփարինումը` արդեն Euro-2016-ի ընթացքում:
Այդ մասին փոխանցում է Football Italia-ն: ՖԻՖԱ-ի 130-րդ խորհրդի նիստում որոշվել է թույլատրել 4-րդ փոխարինումը` միայն հանդիպման ավելացված ժամանակի ընթացքում: Միևնույն ժամանակ, ֆուտբոլային օրենքներում կատարվել են 94 փոփոխություններ, այդ թվում տուգանային հրապարակում «երրորդ զգուշացման»-ը վերաբերող: Այդ փոփոխությունները կսկսեն գործել այս տարվա հունիսի 1-ից:
Սպասվում է, որ արդեն Euro-2016-ի ընթացքում թիմերը կխաղան նորացված կանոններով: Այդպիսով, ֆուտբոլիստները տուգանային հրապարակում ոչ կոպիտ խախտումների համար, որոնց հետևանքով մրցակցին կզրկեն գոլ խփելու հնարավորությունից, կստանան միայն դեղին քարտ: