Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը
ՍպորտWhoscored-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Մյունխենի «Բավարիայի» դեմ Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի տնային խաղում:
Հայ ֆուտբոլիստը երկու հարված է կատարել դարպասի ուղղությամբ, կատարել է երկու փոխանցում, որոնք կարող էին դառնալ գոլային: Մխիթարյանի 34 փոխանցումից թիմակիցներին հասել է 64,7 տոկոսը:
27-ամյա ֆուտբոլիստի գնահատականն է՝ 6.61: «Բորուսիայի» կազմում ամենաբարձրը գնահատվել է Մատս Հումելսի խաղը՝ 8.58:
Հիշեցնենք, որ Դորտմունդում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: Հենրիխ Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը: