Իբրահիմովիչը՝ կարիերան ավարտելու մասին
ՍպորտՉեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Չելսիի» դեմ պատասխան խաղից առաջ «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատասխանել է լրագրողների հարցերին։ Կարիերան ավարտելու մասին հարցին 34-ամյա Իբրան պատասխանել է.
-Ես դեռ միայն նախավարժանք եմ անում։ Տարիքը միայն թիվ է։ Դու այնքան տարեկան ես, որքան զգում ես։ Ես ինձ շատ երիտասարդ եմ զգում, այդ պատճառով էլ այս մրցաշրջանն իմ կարիերայում լավագույններից է։ Ես չեմ մտահոգվում ապագայի մասին, քանի որ նման մրցաշրջանից հետո ապագան ինձ շատ պայծառ է պատկերանում։