Իմ ֆուտբոլիստներին զգուշացրել եմ, որ չարձագանքեն Կոստայի հրահրումներին. Բլան
ՍպորտՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումից առաջ հայտարարել է, որ իր թիմը պատրաստ է լոնդոնցիների հարձակվող Դիեգո Կոստայի հրահրումներին:
«Դիեգո Կոստան 2 կողմ ունի. ֆուտբոլիստ և մարդ: Որպես ֆուտբոլիստ նա ինձ շատ է դուր գալիս: Լավ կենտրոնական հարձակվող է, ով միշտ շարժման մեջ է ու ջանասիրաբար աշխատում է իր թիմի շահերի համար: Ես Կոստա-ֆուտբոլիստի երկրպագուն եմ:
Բայց մենք գիտենք նաև նրա մարդկային կողմը: Նա սիրում է կոնտակտային խաղը, մենապայքարները, ինչպես նաև հրահրելը: Դա ֆուտբոլի մի մասն է: Մենք նախորդ տարի դրա ականատեսը եղանք: Նա սովոր է այդպես խաղալ: Իմ ֆուտբոլիստներին ասել եմ, որ նրանք չարձագանքեն հրահրանքներին»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում փարիզցիները հաղթել են 2:1 հաշվով: