Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


Հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունները նոր ընտրական օրենսգրքով

 Հաշմանդամություն ունեցող անձանց՝  քաղաքական կյանքին մասնակցության հնարավորությունները պետք է ընդլայնվեն նոր ընտրական օրենսգրքի նախագծում: Նոր միջոցներ պետք է ձեռնարկվեն առաջարկվելիք փոփոխությունները նրանց հնարավորինս մատչելի ու հասկանալի դարձնելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգայինդաշինք»-ի  միության նախագահ Զարուհի Բաթոյանը. «Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականին վավերացրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիան, որը հատուկ հոդվածով սահմանում է այս մարդկանց մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքին: Ամենակարևոր խնդիրներից մեկն ընտրողի իրավունքն է, խոսքը միայն տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց մասին չէ, այլ նաև տեսողության և լսողության խնդիրներ ունեցողների»:

 Զարուհի Բաթոյանը նշեց, որ ընտրական գործընթացը միայն բուն ընտրության ընթացքը չէ, այն ընդգրկում է նաև քարոզարշավը: Ասյտեղ շատ կարևոր է նաև տեղեկատվության հասանելիությունը տարբեր խնդիրներ ունեցող անձանց համար: «Հենց այստեղից են սկսվում անմատչելիությունը և խտրականությունը, որովհետև, եթե մարդ տեսողության կամ լսողության հետ կապված խնդիրներ ունի, կամ դժվար է ընկալում բարդ տեքստերը, դրանք անհրաժեշտ է հասանելի և մատչելի դարձնել բոլորին»:

Ըստ բանախոսի՝ լրատվական հաղորդումները նույնպես մատչելի չեն նմանատիպ խնդիրներ ունեցող անձանց համար: «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հեռարձակում էր Ազգային ժողովի նիստերը, որոնց ընթացքում քննարկվում էր Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Առաջին ուղիղ եթերը հեռարձակվում էր առանց ժեստերի։ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը» դիմեց Հանրային հեռուստաընկերությանը, և հաջորդ նիստն արդեն հեռարձակվում էր համաժամանակյա թարգմանությամբ։ Ես միայն այդ քայլն եմ հիշում, որն արվել էր՝ ապահովելու տեղեկատվության մատչելիությունը»:

Բաթոյանի խոսքով՝ հատկապես ընտրությունների ժամանակ ավելի հաճախ ու հեշտորեն ոտնահարվում են հաշմանդամների իրավունքները, մասնավորապես տեղաշարժման, լսողության, տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ լուրջ դժվարությունների են հանդիպում: «Միայն կոնվենցիան վավերացնելով՝ մենք չենք կարող ասել, որ փոփոխություն ենք արել, կամ որևէ ընտրական տեղամասի դիմաց թեքահարթակ կառուցելով՝ մենք չենք կարող համոզված լինել, որ ընտրական գործընթացը դարձրել ենք մատչելի»:

Փաստաբան Արաքս Մելքոնյանը նշեց, որ հաշմանդամները քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք ունեն: Ընտրական օրենսգիրքը նախատեսում  է հավասարության սկզբունքը: Երբ ասում ենք հաշմանդամ՝ հասկանում ենք ֆիզիկական անլիարժեքություն ունեցող անձ, հենաշարժական խնդիրներ ունեցող անհատ: «Նախընտրելի կլինի, որ ընտրական գործընթացներում ընդգրկվեն բոլորը: Սակայն շատ հաճախ ոտնահարվում են հաշմանդամների իրավունքները: Հարկավոր է միջոցներ ձեռնարկել նրանց հավասարության սկզբունքը պահպանելու համար: Նոր օրենսգրքով  նախատեսվում է շրջիկ արկղի միջոցով իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց ընտրությունը, սակայն այս առաջարկը դեռ քննարկման փուլում է»,- ամփոփեց Մելքոնյանը:      

 Մերի  Համբարձումյան

 

Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է