Հայաստանը հանցագործություն է համարում թե Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի, և թե Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցումը
ՔաղաքականՀայկական կողմը ահաբեկչության դեմ պայքարի հարցերում համակարծիք է ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ: Երևանում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի արտագնա նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:
«Մենք հանցագործություն ենք համարում Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռազմական ուղղաթիռի կործանումը, ինչպես որ հանցագործություն ենք համարում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցումը»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրների համար ահաբեկչությունը, ռասիզմը, ֆաշիզմը, քսենոֆոբիան սպառնալիք են իրենց բոլոր դրսևորումներով: Շարմազանովը հավելեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունները բոլոր միջխորհրդարանական հարթակներում պետք է հանդես գան կոնսոլիդացված, քանի որ դաշնակիցներ են: