Կարեն Նազարյանն ընդունել է Լատվիայի ԱԳՆ պատվիրակությանը
ՔաղաքականԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մարտի 11-ին ընդունել է Լատվիայի ԱԳՆ Արևելյան Գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ Մարգերս Կրամսի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը կարևորվել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների արդի փուլը, ինչպես նաև ՀՀ և ԵՄ միջև նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների գործընթացը, անդրադարձ է կատարվել հայ-լատվիական բազմաբնույթ երկկողմ հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցների շրջանակներում համագործակցության խորացմանը:
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների շարունակական ջանքերը՝ ընդգծելով միջնորդների գործունեությանը մշտապես սատարելու անհրաժեշտությունը: